Главная » 2015 » Февраль » 9 » Bill Geyts 11
13:32
Bill Geyts 11
1. Կյանքն անարդար է, հաշտվեք դրա հետ:

2. Աշխարհին չի հետաքրքրում ձեր ինքնագնահատականը: Կյանքը ձեզնից պահանջում է հասնել հաջողությունների, որից հետո միայն դուք կարող եք ձեզ վստահ զգալ:

3. Դուք անմիջապես չեք սկսի աշխատել տարեկան 60 հազար դոլլար, երբ ավարտեք դպրոցը: Չեք դառնա մի որևէ ընկերության փոխնախագահ և չեք ունենա շքեղ մեքենա` անձնական վարորդով, մինչ այդ ամենը դուք չվաստակեք:

4. Ձեզ թվում է ձեր ուսուցիչը շատ խի՞ստ է ձեր հանդեպ: Սպասեք, միչև ղեկավար կունենաք:

5. Համբուրգեր վաճառելը ձեր արժանապատվությունից ցածր է՞: Ձեր պապերն ուրիշ բառ կօգտագործեին այդպիսի աշխատանքի համար – լավ հնարավորություն:

6. Ձեր անհաջողությունների մեջ ձեր ծնողները չեն մեղավոր: Մի շտապեք մեղադրել նրանց: Բողոքելու փոխարեն սկսեք սովորել ձեր սխալների վրա:

7. Մինչև ձեր ծնվելը, ձեր ծնողները այդքան անհետաքրքիր ու միապաղաղ մարդիկ չէին, ինչպիսին նրանք հիմա են ձեզ թվում: Նրանք այդպիսին են դարձել, աշխատելով ձեր անհոգ մանկության համար, լվանալով ձեր շորերը և անվերջ լսելով ձեր խոսակցությունները այն մասին, թե ինչ լավն եք դուք: Այդ պատճառով, մինչև «աշխարհը փրկել» ձեր ծնողների սերնդից, փորձեք սկզբի համար գոնե կարգի բերել ձեր սենյակը:

8. Դպրոցը միգուցե ձեզ ակնհայտորեն չի բաժանում հաջողակների և անհաջողակների, բայց կյանքն այդպիսին չէ: Որոշ դպրոցներում նույնիսկ չեն դնում ցածր գնահատականներ և տալիս են այնքան հնարավորություն, որքան պահանջվում է ճիշտ պատասխանի համար: Դա ոչ մի ընդհանուր բան չունի իրական կյանքի հետ:

9. Կյանքը բաժանված չէ կիսամյակների, այնտեղ չկան ամառային արձակուրդներ, և գործատուներն էլ հետաքրքրված չեն ձեզ համար աշխատանք գտնելու հարցում: Ամեն ինչի պետք է հասնել ինքնուրույն:

10. Հեռուստատեսությունը դա իրական կյանքը չէ: Իրական կյանքում մարդիկ ստիպված են լինում աշխատել` ամբողջ օրը սրճարաններում նստելու փոխարեն:

11. Լավ հարաբերություններ պահեք «ակնոցավոր, գիրք կրծողների» հետ: Շատ հավանական է, որ նրանցից մեկը կդառնա ձեր անմիջական ղեկավարը:
Категория: Как написать... | Просмотров: 223 | Добавил: Administrator | Теги: Бил Гейтс | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]