Главная » 2015 Февраль 9 » Bill Geyts 11
13:32 Bill Geyts 11 |
1. Կյանքն անարդար է, հաշտվեք դրա հետ: 2. Աշխարհին չի հետաքրքրում ձեր ինքնագնահատականը: Կյանքը ձեզնից պահանջում է հասնել հաջողությունների, որից հետո միայն դուք կարող եք ձեզ վստահ զգալ: 3. Դուք անմիջապես չեք սկսի աշխատել տարեկան 60 հազար դոլլար, երբ ավարտեք դպրոցը: Չեք դառնա մի որևէ ընկերության փոխնախագահ և չեք ունենա շքեղ մեքենա` անձնական վարորդով, մինչ այդ ամենը դուք չվաստակեք: 4. Ձեզ թվում է ձեր ուսուցիչը շատ խի՞ստ է ձեր հանդեպ: Սպասեք, միչև ղեկավար կունենաք: 5. Համբուրգեր վաճառելը ձեր արժանապատվությունից ցածր է՞: Ձեր պապերն ուրիշ բառ կօգտագործեին այդպիսի աշխատանքի համար – լավ հնարավորություն: 6. Ձեր անհաջողությունների մեջ ձեր ծնողները չեն մեղավոր: Մի շտապեք մեղադրել նրանց: Բողոքելու փոխարեն սկսեք սովորել ձեր սխալների վրա: 7. Մինչև ձեր ծնվելը, ձեր ծնողները այդքան անհետաքրքիր ու միապաղաղ մարդիկ չէին, ինչպիսին նրանք հիմա են ձեզ թվում: Նրանք այդպիսին են դարձել, աշխատելով ձեր անհոգ մանկության համար, լվանալով ձեր շորերը և անվերջ լսելով ձեր խոսակցությունները այն մասին, թե ինչ լավն եք դուք: Այդ պատճառով, մինչև «աշխարհը փրկել» ձեր ծնողների սերնդից, փորձեք սկզբի համար գոնե կարգի բերել ձեր սենյակը: 8. Դպրոցը միգուցե ձեզ ակնհայտորեն չի բաժանում հաջողակների և անհաջողակների, բայց կյանքն այդպիսին չէ: Որոշ դպրոցներում նույնիսկ չեն դնում ցածր գնահատականներ և տալիս են այնքան հնարավորություն, որքան պահանջվում է ճիշտ պատասխանի համար: Դա ոչ մի ընդհանուր բան չունի իրական կյանքի հետ: 9. Կյանքը բաժանված չէ կիսամյակների, այնտեղ չկան ամառային արձակուրդներ, և գործատուներն էլ հետաքրքրված չեն ձեզ համար աշխատանք գտնելու հարցում: Ամեն ինչի պետք է հասնել ինքնուրույն: 10. Հեռուստատեսությունը դա իրական կյանքը չէ: Իրական կյանքում մարդիկ ստիպված են լինում աշխատել` ամբողջ օրը սրճարաններում նստելու փոխարեն: 11. Լավ հարաբերություններ պահեք «ակնոցավոր, գիրք կրծողների» հետ: Շատ հավանական է, որ նրանցից մեկը կդառնա ձեր անմիջական ղեկավարը: |
|
Всего комментариев: 0 | |